Ծաղկաձորում գործող «Գրողների տան» հյուրասենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
ՀասարակությունSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային քննչական վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ծաղկաձոր քաղաքի «Գրողների տուն» հանգստյան գոտի, որտեղ հայտնաբերել են կնոջ դի:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռուբեն Դավթյանը, ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Զորիկ Ավդիշոևը ու ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ Արթուր Ֆիշյանը:
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված հանգստյան տան թիվ 207 սենյակում հանկարծամահ է եղել Երևանի բնակիչ 75-ամյա Հռիփսիմե Ա.-ն: