ԵԱՏՄ երկրներից Հայաստան զբոսաշրջիկների թվի աճը կազմել է 65 տոկոս. Քերոբյան
ՔաղաքականԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից 2023 թվականին Հայաստանում մի շարք ոլորտներում տեղի են ունեցել դրական փոփոխություններ, այս մասին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում:
«Առաջին 9 ամիսներին զբոսաշրջիկների աճը ԵԱՏՄ երկրներից կազմել է մոտ 65 տոկոս՝ այն դեպքում, երբ մեր զբոսաշրջության աճը մի փոքր ավելի քիչ է, այսինքն՝ ԵԱՏՄ-ից եկող զբոսաշրջիկների քանակն առաջանցիկ աճ ունի»,-ասաց Քերոբյանը:
Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից փոխանցված դրամական միջոցների՝ տրանսֆերտների ներհոսքի ծավալը ևս աճել է: Ըստ նախարարի՝ հունվար-օգոստոս ամիսներին ընդհանուր տրանսֆերտների աճը կազմել է 31.3 տոկոս, Ռուսաստանից տրանսֆերտները կազմել են 2.7 մլրդ ԱՄՆ դոլար, աճը եղել է 42 տոկոս: