Գերմանիան 9.3 մլն եվրո կտրամադրի ՀՀ-ին Արցախից տեղահանվածների հումանիտար խնդիրների լուծման համար
Արտաքին ՔաղաքականԳերմանիան օգնություն կտրամադրի Հայաստանին Արցախից բռնի տեղահանված անձնանց հումանիտար խնդիրների լուծման համար։ Այս մասին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը։
«Մենք տեսանք, թե ինչպես եք դուք բացել ձեր սրտերը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի առաջ, մենք ձեզ մենակ չենք թողնի այս հարցում։ Գերմանիան լրացուցիչ 9,3 մլն եվրո կհատկացնի այդ խնդիրների լուծման համար»,-նշել է նա։