Նոյեմբերի 4-ին մի քանի ժամով կդադարեցվի Հերացի-Աբովյան պուրակի հարակից թունելի երթևեկությունը
ՀասարակությունՆոյեմբերի 4-ին մի քանի ժամով կդադարեցվի Հերացի-Աբովյան պուրակի հարակից թունելի երթևեկությունը:
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
«Նոյեմբերի 04-ին՝ ժամը 09։00-14։00-ն, ստորգետնյա մալուխների անցկացման աշխատանքներով պայմանավորված, Մ․ Հերացու փողոցից դեպի Խ․ Աբովյան պուրակ տանող ճանապարհահատվածում գտնվող թունելում կդադարեցվի երթևեկությունը:
Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- գրված է հայտարարության մեջ: