Հայրս երկու անգամ է Բաքվից զանգահարել․ ի՞նչ է պատմում Դավիթ Իշխանյանի որդին. Yerkir.am
ՔաղաքականՀայրս երկու անգամ է Բաքվից զանգահարել, առանձնակի ոչ մի բան չենք խոսել․ Yerkir.am-ի հետ զրույցում ասել է Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի որդին։
«Տեսակապով չենք խոսել, սովորական հեռախոսազանգ է եղել, առաջին անգամ հոկտեմբերի 10-ին է զանգահարել, 2-րդ անգամ՝ հոկտեմբերի 13-ին։ Առողջական վիճակը լավ է, մեկ անգամ էլ, իմ տեղեկություններով, Կարմիր խաչից են այցելել հորս (Դավիթ Իշխանյանին)», - ասել է Արմեն Իշխանյանն ու ընդգծել՝ անձամբ իրեն է զանգել և իր հետ է խոսել։
«Ապրումները հեշտ չեն, ծանր են, սպասում ենք», - ասել է Արմեն Իշխանյանն ու խնդրել այլ հարցեր չհնչեցնել։
Հիշեցնենք, որ Դավիթ Իշխանյանը Լեռնային Ղարաբաղի 3 նախկին նախագահների հետ գերեվարվել է հոկտեմբերի սկզբին։ Բաքուն նրան մեղադրում է ահաբեկչության համար։ Իշխանյանը, ինչպես և նախկին նախագահները, 4 ամսով կալանավորվել է։