Գերմանացի զբոսաշրջիկները 3 ժամում 1245 շիշ գարեջուր են խմել ու ռեկորդ սահմանել
ԱյլԳերմանիայից ժամանած զբոսաշրջիկները համաշխարհային ռեկորդ են սահմանել՝ երեք ժամում խմելով 1245 շիշ գարեջուր, գրում է Oddity Central-ը։ Միջոցառմանը մասնակցել է 55 մարդ։
Ռեկորդը սահմանվել է Մայորկայում։ Գերմանացի զբոսաշրջիկները, ովքեր ճանաչում էին միմյանց, հավաքվել են և առավոտյան ժամը 10-ին եկել տեղի բար, և սահմանել ռեկորդը։
«Ամեն ինչ կազմակերպված էր, ոչ ոք չկորցրեց ինքնատիրապետումը կամ դուրս չեկավ հունից», - ասել է 62-ամյա գործարար և ռեկորդի մասնակից Քայ Ուվե Կահմանը:
Տղամարդը հավելել է, որ սովորաբար այդքան շատ չի խմում, ուստի երեկոյան ժամը յոթին արդեն քնել է։ Սակայն գերմանացին պնդում է, որ հաջորդ օրը արթնացել է հանգստացած ու առանց գլխացավի։