Եգիպտոսում շնաձուկը հարձակվել է բրիտանացի ջրասուզորդի վրա
ԱյլԵգիպտական ծովափին շնաձուկը հարձակվել է բրիտանացի ջրասուզորդի վրա, հայտնում է Mirror-ը։
Արևելյան Սասեքսից 66-ամյա Գերի Վիրգոն Կարմիր ծովում նկատել է շնաձկան, որը օվկիանոսագետ Ժակ Կուստոն նկարագրել է որպես «բոլոր շնաձկներից ամենավտանգավորը»։ Շուտով գիշատիչն սկսել է պտտվել տղամարդու շուրջը, այնուհետև հարձակվել նրա վրա:
«Հարվածն ինձ հետ շպրտեց, ոտքերս բարձրացան։ Շունչս փոքր–ինչ կտրվեց, որովհետև ապշած էի, ուղղակի չէի կարող հավատալ դրան, դա չպետք է տեղի ունենար», - կիսվել է անգլիացին:
Տղամարդը երկար ժամանակ է, ինչ սուզվում է, բայց դա նրա առաջին հանդիպումն էր շնաձկան հետ։ Արդյունքում՝ ծրագրված 45 րոպե ջրասուզման փոխարեն նա անցկացրել է ընդամենը ինը րոպե։ Ջրասուզորդը կարծում է, որ շնաձուկը հարձակվել է իր վրա իր սարքավորումների գույների պատճառով:
«Ես սուզվելու կոստյում ունեմ, այն նարնջագույն, դեղին և սև գույների է: Ես կարդացել եմ, որ շնաձկները չեն սիրում այս գույները»,- նշել է տղամարդը։