Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը 

Երբ «գրանդիոզ ծրագրերի» մասին խոսքերին հաջորդում են «գրանդիոզ» աղետները. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանությունը ներկայացնող ձայնակիցները վերջերս նոր «երգ» են բարձրաձայնում: Այն կոչվում է «խաղաղության խաչմերուկ»: Փորձագետները, ոչ իշխանական մեկնաբանները պարզորոշ նշում են, որ դա ընդամենը «գեղեցիկ» փաթեթավորված շեղող մանևր է՝ լավագույն դեպքում: Թե ինչ են կանխատեսում վատագույն դեպքում, կարծում ենք, առանց մեր ասելու էլ ընթերցողները տեղյակ են: Այստեղ մեզ այլ բան հետաքրքրեց: Մասնավորապես այն, որ հենց Նիկոլ Փաշինյանն սկսում է ինչ-որ «գրանդիոզ ծրագրերից» խոսել, դրան հաջորդում են «գրանդիոզ աղետներ», տապալումներ, լրջագույն ձախողումներ:

Փոքր-ինչ հեռվից գանք: Նիկոլ Փաշինյանը, ինչպես հայտնի է, բանակցային գործընթացի վերաբերյալ հայտարարեց (2020-ի փետրվարին Մյունխենում), թե՝ այդտեղ պիտի հեղափոխություն անեն, այսպես ասած՝ միկրոհեղափոխություններ, որոնք ինքն է նախաձեռնել: Դրա փաստացի հետևանքը եղավ «բանակցային գործընթացը» խուլ փակուղի մտցնելը: Բայց դա դեռ այնքան էլ «գրանդիոզ» չի հնչում: Շատ ավելի տպավորիչ էր «Հայաստան2050»-ի պրեզենտացիան: Սա, հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանի «մտքի թռիչքն» է, որի վկայության հղումը մինչև հիմա էլ կա վարչապետի պաշտոնական կայքում:

Ի՛նչն է հատկանշական. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն – 2050», այսպես ասենք՝ գրանդիոզագույն ծրագրի ներկայացում Նիկոլ Փաշինյանը արեց 2020 թվականի սեպտեմբերի 21-ին: Իսկ 6 օր անց սկսվեց պատերազմը: Այն պատերազմը, որի սկսվելու մասին Փաշինյանը, մեծ հաշվով, գիտեր, առավել ևս, որ ամեն ինչ արել էր, որպեսզի այն սկսվի: Արժե հիշեցնել նաև, այդ՝ «Հայաստան-2050» ծրագրի նախազդը Նիկոլ Փաշինյանն արեց դրանից 1 տարի առաջ` 2019 թվականի օգոստոսին, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Վերածննդի հրապարակում, Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման առիթով ունեցած ելույթում:

Հիշո՞ւմ եք, սա այն ելույթն ու այն ծրագիրն է, որով Փաշինյանը նպատակադրվում էր 2050ին ՀՀ բնակչությունը հասցնել 5 միլիոնի, ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող հայկական 5 տեխնոլոգիական ընկերություն և էլի շատ ու շատ բաներ, հա՛, Հայաստանը պիտի մինչև 2050 թիվը ֆուտբոլի աշխարհի կամ Եվրոպայի չեմպիոն դառնա: Հիշեցի՞ք: Ճիշտ է, մեզ կհակադարձեն, թե՝ մինչև 2050 թիվը դեռ ինչքա՜ն ժամանակ կա: Բայց... Այդ ելույթում Փաշինյանը հայտարարեց. «Համոզված եմ՝ հիմա ձեզնից շատերը հարցնում են՝ իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ (նկատի ունի՝ 2050-ի ծրագրում-թղթ.) Պատասխանը շատ պարզ է, որովհետև Արցախը Հայաստան է և վերջ»: Ընդամենը 4 տարի է անցել: Արցախը հայաթափվել է, Նիկոլի կողմից ճանաչվել Ադրբեջանի մաս: Ընդամենը 4 տարի է անցել: Փաշինյանն ասում է՝ «խաղաղության խաչմերուկ»: Ի՞նչ նոր աղետ է նախատեսել՝ ավելացնելու համար արդեն 3 տարուց ավելի շարունակվողին:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան
Ամենադիտված