Վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Սպիտակում և ձերբակալվել
Իրավունք
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության և Սպիտակի բաժնի ծառայողների համատեղ իրականացրած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 3-ին Սպիտակի Շահումյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տարվել 25-ամյա Գրիգոր Վ.-ն, որը սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով: Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)