Փաշինյանը ԼՂ-ի մասին հայտարարությունները կարող էր անել Արևմուտքի ազդեցության տակ. Պատրուշև
Արտաքին ՔաղաքականՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 1991 թվականի սահմաններում Լեռնային Ղարաբաղի տարածքի մասին հայտարարությունները հավանաբար արել է Արևմուտքի ազդեցության տակ, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, գրում է Ռիա Նովոստի-ն։
«Նա արել է հայտարարություններ, որ Երևանը կճանաչի տարածքները 1991 թվականի քարտեզով: Նա ուղիղ նշել է տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, և որոնք պատկանում են Ադրբեջանին։ Ես կարծում եմ, որ այդ խոստովանություններն ու հայտարարությունները նա արել է Արևմուտքի ազդեցության տակ։ Նա նրանց հետ բանակցություններ է վարել»,- ասել է Պատրուշևը։