Ալիևն ու Բերբոքը խոսել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Արտաքին ՔաղաքականՆոյեմբերի 4-ին Իլհամ Ալիևն ընդունել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ադրբեջանա-գերմանական երկկողմ հարաբերությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։
Ալիևը հայտարարել է, թե Հարավային Կովկասի երկրների միջև տարածաշրջանային համագործակցությունը մինչ օրս անհնար է Ադրբեջանի դեմ իբր Հայաստանի «ագրեսիայի» հետևանքով:
Նա ընդգծել է, թե իբր Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում «զենքի և ռազմական անձնակազմի մատակարարում է իրականացրել Լեռնային Ղարաբաղ և սադրիչ քայլեր ձեռնարկել»։