Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում Հայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատություն Իմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրել Թոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը 176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսին Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք» Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներին Սևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկը Արքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքում Արգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչը Խաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետ Եվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվել 

Ժամանակն է քննարկել Եվրանեսթ ԽՎ-ում Ադրբեջանի անդամակցության կասեցման հարցը․ Էլինար Վարդանյան

Քաղաքական

Ժամանակն է քննարկել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի անդամակցության կասեցման հարցը: Այս մասին Եվրախորհրդարանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Եվրոպական Խորհրդարանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ քննարկվում էր Հարավային Կովկասում անվտանգային վերջին զարգացումների հարցը: Խոսքս ստորև՝

Հարգելի գործընկերներ,

Այսօր մենք քննարկում ենք Հարավային Կովկասում անվտանգության վերջին զարգացումները մի երկրի հետ, որը պատասխանատու է բնիկ հայ բնակչության ամբողջական էթնիկ զտումների համար։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավելի քան 100000 հայ ստիպված եղավ լքել հայրենիքը սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած արյունահեղ ռազմական հարձակումից հետո, ինչը հաջորդեց ինը ամիս տևած շրջափակմանը:

Մենք քննարկում ենք Հարավային Կովկասում տիրող իրավիճակը մի երկրի հետ, որտեղ պահվում են հարյուրավոր հայ ռազմագերիներ՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո և որոնց մասին շատերի ընտանիքները դեռևս լուր չունեն։ Գերության մեջ պահվողների թվում այս տարվա սեպտեմբերից ավելացան մարդիկ, ովքեր անցած 25 տարիներին ընտրվել են ժողովրդավարական ընտրություններում և որպես օրինական ներկայացուցիչներ առաջնորդել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հանուն ինքնորոշման: Այժմ նրանք Բաքվի բանտերում են:

Մենք ժողովրդավարության հարցեր ենք քննարկում մի երկրի հետ, որտեղ  ի տարբերություն Լեռնային Ղարաբաղում օրինական ընտրված ներկայացուցիչների, արդեն ուղիղ 30 տարի իշխում է նույն ընտանիքը։

Հարգելի գործընկերներ,

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները սոսկ ռազմական հանցագործություններ չեն, և ոչ էլ զուտ հայ-ադրբեջանական հարաբերություններ: Խոսքը գնում է առաջադեմ երկրների ընտրության մասին՝ մի կողմից ժողովրդավարության և խաղաղության, և մյուս կողմից՝ բռնությունների միջև:

Այս և եվրոպական այլ հարթակներում Ադրբեջանի անպատիժ անդամակցությունը հանգեցրել է Ադրբեջանի իշխանությունների անպատժելիության զգացողության ամրապնդմանը։

Ինչպես հիշում ենք, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի անդամները դիտվել են որպես «եվրոպական ընտանիքի» անդամներ։ Եվ շարունակական առաջադեմ բարեփոխումները և ԵՄ չափանիշներին ներդաշնակեցումը, եվրոպական արժեքների և մարդու իրավունքների խթանումը չափազանց կարևոր և առանցքային են: Այն, ինչ այսօր ունենք, այս ամենի ճիշտ հակառակն է։

Եզրափակելով, եթե մենք ցանկանում ենք դադարեցնել եվրոպական արժեքների և հիմնարար իրավունքների խախտումները, եթե ուզում ենք նայել այս հարթակի ապագային, ժամանակն է քննարկել Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի անդամակցության կասեցման հարցը:

Շնորհակալություն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներումՀայաստանում ազատազրկվածների կեսից ավելին դատավճիռ չունի. թվեր և համեմատությունԻմացել են, որ «Գործարարը» պրոիշխանական է, ինքնաբացարկ են ներկայացրելԹոշակառուները դժգոհում են, որ հետվճարը չի փոխանցվում. ինչ է ասում նախարարությունը176 մլն դրամ` նոր անձնագրի շնորհանդեսինՏիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել. «Բան կա ասելու ուղիղ ասեք, ոչ թե լայվերով հասկացրեք»Նախկին ԱԽՔ-ի հաջորդ քայլը «ինֆարկտի» կհասցնի իշխանականներինՍևանի ափին անտառ են գլխատում․ ի՞նչ է արդարանում Սևան ազգային պարկըՄոսկվան և Թբիլիսին առաջին բանակցություններն են նախատեսել ՄինսկումՍքոթ Ռիտերը ՆԱՏՕ-ին մեղադրել է Ղրիմի կամրջի հարձակմանը մասնակցելու մեջԱՄՆ-ի «George Washington» ավիակիրը հեռացել է Պարսից ծոցիցՄասկը Զելենսկուն մեղադրել է ստելու մեջ՝ Starshield-ի հարցովԱրքայազն Հարին պատրաստ է վերադառնալ բանակ՝ Ռուսաստանի դեմ կռվելու անհրաժեշտության դեպքումԱՄՆ-ը Իրանի միջուկային խնդիրը ցանկանում է լուծել առանց պատերազմիԱրգելել և ոչնչացնել միջուկային զենքը․ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի կոչըԽաղաղության միասնական դիրքորոշում․ ի՞նչ է Վաշինգտոնը քննարկելու Կիևի և Եվրոպայի հետՊեսկովը նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է Ուկրաինայում իր նպատակներին հասնել խաղաղ ճանապարհովԵվրամիության պայմանը Լոնդոնին․ երկարաժամկետ բանակցությունները կարող են սառեցվելՊեսկովը նշել է, որ Ուկրաինայի թեման եռակողմ գագաթնաժողովի կենտրոնական թեման չէրՄոլդովան դուրս է եկել ԱՊՀ-ի ևս մեկ համաձայնագրիցԵՄ-ն կարող է կասեցնել Բրիտանիայի հետ հարաբերությունների վերագործարկումըՌուսաստանի նախագահ Պուտին․ Մոսկվան ընդունել է առաջարկները, Կիևն ու Եվրոպան՝ դեռ ոչՂրիմի կամրջի համար պատասխանը «շատ ավելի ցավոտ» կլինի․ Ռուսաստանի նախագահ ՊուտինԱՄՆ-ն ու Վենեսուելան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրելԱմերիկյան գազ՝ Ուկրաինային․ նոր պայմանագիր է ստորագրվելԱՄՆ-ի արաբ դաշնակիցները վախենում են Իրանի հետ նոր պատերազմիցՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը չի համարում Ռուսաստանի հետ պատերազմն անխուսափելիՀարվածներ գործարաններին․ ուկրաինական ռապսի արտահանման գներն աճում ենՀոսանքազրկումներ՝ հինգ մարզում․ Ուկրաինան ավելացնում է ներմուծումըՌուսաստանի և Ուկրաինայի միջև կալանավորների փոխանակումը տեղի կունենա օմբուդսմենների մասնակցությամբՌուսաստանի բյուջեում՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդԲանգլադեշում հրկիզել են Նոբելյան մրցանակակրի տոհմական տունըՌուսաստանի նավթավերամշակումը նվազել է 45%-ով․ ReutersՊուտինը բացատրել է, թե ինչպիսին պետք է լինեն իրական քաղաքական գործիչներըՀոսանքանջատումներ Երևանի և մարզերի որոշ հասցեներումԳնացքի վթարից հետո դիզելը լցվել է գետը․ ահազանգ ԿանադայումՀողաշերտը փլվել է շինհրապարակում․ Ստամբուլում աշխատող է զոհվելԿամուրջը փլուզվել է բեռնատարների տակ․ Հնդկաստանում փրկել են վարորդներինԶախարովան քննադատել է լրագրողների անվտանգության վերաբերյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցը«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունել
Ամենադիտված