«Երկու աթոռի վրա նստելու փորձը ոչ մեկին լավ բանի չի հասցրել»․ Զախարովան՝ Փաշինյանի մասին
Արտաքին ՔաղաքականՌուսաստանը ՀԱՊԿ գագաթնաժողովին մասնակցելուց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը և Երևանին արևմտյան զենքի մատակարարումը դիտարկում է որպես «նույն շղթայի օղակներ», ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երկու աթոռի վրա նստելու» փորձը, ընդգծել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը, ոչ մեկին «լավ բանի չի հասցրել»։
«Մենք դիտարկում ենք Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարություններն ու քայլերը, այդ թվում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը Մինսկում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի խոստովանությունը, այսպես կոչված,… Հայաստանի «եվրաինտեգրման» կամ «ոչ դաշնակցային կարգավիճակի» մասին, հանրապետությանն արևմտյան զենքի մատակարարումների ընդլայնումը, Երևանի հանկարծակի այսպես կոչված «բարեկամությունը» Կիևի ռեժիմի հետ, հավանաբար, որպես մեկ շղթայի օղակ»,- նշել է Զախարովան։
Դիվանագետն ընդգծել է, որ նշված «շղթան» կարող է հանգեցնել երկրի «ստրկացմանը»։
«Ուկրաինայում արևմտյան պլանը իսպառ ձախողվել է, այն հիմա էլ նույն գազանաբար կերպով կառչել է Հայաստանից»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։