Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելը ներկայումս կախված է Բաքվից. Պետդեպ
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելը ներկայումս կախված է Բաքվից։ Այդ մասին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընթացող «Լեռնային Ղարաբաղի ապագան» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը․
«Թվում է, թե Փաշինյանը պատրաստ է ռիսկի գնալ հանուն խաղաղության։ Հարցն այն է, թե արդյոք պատրաստ է Ալիևը», - նշել է նա։
Օ'Բրայենը ասել է՝ Բաքուն և Երևանը պետք է խաղաղության ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկեն։