Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է հաղթահարում ամուսնալուծությունը
ԺամանցՀեռուստաաստղ և ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը պատմել է, թե ինչպես է հաղթահարել իր երեխաների հորից՝ Քանյե Ուեսթից ամուսնալուծությունը։ Ամուսնալուծության մասին նա խոսել է GQ-ի հետ։
Քարդաշյանի խոսքով՝ ինքն օրինակ է իր վերցրել ծնողների՝ Քրիս Ջեների և Ռոբերտ Քարդաշյանի ամուսնալուծությունից։
«Ես մտածում էի, թե ինչպես ծնողներս օգնեցին մեզ հաղթահարել ամուսնալուծությունը։ Հիշում եմ՝ նրանք բաց էին։ Գլխավորն այն է, որ երեխաներն իրենց սիրված և լսված զգան: Պետք է զգոն լինել, քանի որ նրանք պարզապես երեխաներ են, իսկ դրա միջով դժվար է անցնել ցանկացած տարիքում»,- ասել է նա։
Այժմ հոգեթերապևտն օգնում է Քիմ Քարդաշյանին ծնողական հարցերում։
«Մանկական հոգեբանության ոլորտում կա մասնագետ, ումից հուշումներ ու խորհուրդներ եմ խնդրում։ Երբեմն դաստիարակելը դժվար է: Բայց ես հիանալի ընկերներ ունեմ, որոնց հետ ամեն ինչ քննարկում ենք, ուստի սա ինձ համար թերապիա է»,- նշել է նա: