«Հրապարակ». ԱՄՆ կոնգրեսականի հայամետ հայտարարությունը
Հայկական Մամուլ«Հրապարակ» թերթը գրում է. «ԱՄՆ Կոնգրեսի անդամ Թոմ Քինը «Լեռնային Ղարաբաղի ապագան» թեմայով լսումների ժամանակ ասել է.
«Մենք չենք կարող թույլ տալ, որ տարածաշրջանը ցնցվի եւս մեկ պատերազմից՝ հաշվի առնելով աշխարհում ընթացող հակամարտությունները: Ես խորապես հիասթափված եմ, որ Բաքուն դիվանագիտական ճանապարհով հակամարտությունը կարգավորելու փոխարեն ընտրեց տարածաշրջանն ուժով գրավելու ճանապարհը: Դա միայն խորացրել է երկու կողմերի միջեւ անվստահությունը: Կցանկանայի լսել, թե այսօրվա զեկուցողներն ինչպես են նախագահ Ալիեւին հասցնում այն ուղերձը, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ուժի կիրառումը, ներառյալ՝ Սյունիքի մարզը, բացարձակապես անընդունելի կլինի»: