Փաշինյանը 10 օրով արձակուրդ է ուղարկել Ռոմանոս Պետրոսյանին
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը 10 օրով արձակուրդ է մեկնում:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով՝
- Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանին տրամադրել 2021-2022 և 2022-2023 թվականների աշխատանքային տարիների ամենամյա լրացուցիչ արձակուրդները՝ 8 աշխատանքային օր տևողությամբ՝ 2023 թվականի նոյեմբերի 15-24-ը ներառյալ:
- Ռոմանոս Պետրոսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը: