Գեղարքունիքի մարզպետը մեկնում է արձակուրդ. նրան կփոխարինի Ռուբիկ Նավոյանը
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը 9 օրով արձակուրդ է մեկնել:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին տրամադրել 2021-2022 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 7 աշխատանքային օր՝ 2023 թվականի նոյեմբերի 16-24-ը ներառյալ:
- Կարեն Սարգսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը: