Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են անվտանգային հարցեր
ՔաղաքականՆոյեմբերի 15-ին Բրյուսելում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, եվրոպական կենսակերպի հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։
Ողջունելով մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հարցում դրական դինամիկան՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այդ ուղղությամբ վերջնական որոշման կայացումը համահունչ կլինի ՀՀ-ԵՄ խորացող համագործակցությանը և նշանակալի դեր կունենա մարդկանց միջև շփումների խթանման հարցում։
ՀՀ ԱԳ նախարարը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահը քննարկել են Եվրոպական սահմանային և առափնյա պահպանության գործակալության (Frontex) հետ առկա և հետագա համագործակցության, ինչպես նաև անվտանգային ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։