Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի ժամանակ, ապա կարող եք փրկվել․ ՆԳՆ-ն իրազեկում է
ՏեսանյութերՆերքին գործերի նախարարությունը իրազեկում է՝ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ․
«Կարևորելով արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածությունը և աղետներին դիմակայունությունը՝ ՆԳՆ փրկարար ծառայությունը պարբերաբար իրականացնում է հանրային իրազեկման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության վարքականոնների ուսուցմանը և պատրաստվածության բարձրացմանը։
Սեյսմավտանգ գոտում ապրող յուրաքանչյուր ոք պետք է տիրապետի երկրաշարժի ժամանակ գործելու վարքականոններին, ինչը հնարավորություն կտա կանխարգելել աղետալի երկրաշարժի հետևանքները և նվազագույնի հասցնել կորուստները։
Եթե գիտեք՝ ինչպե՞ս գործել երկրաշարժի ժամանակ, ապա կարող եք փրկվել և կյանքեր փրկել»։