Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 160-ը
Լուսանկարներ
Ճապոնիայում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերից հետո զոհերի թիվը հասել է 161-ի, ևս 565-ը լուրջ վնասվածքներ են ստացել, հաղորդում է NHK հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Վաջիմա և Սուզու քաղաքում գրանցվել է 70-ական մահ, Անամիզուում՝ 11, Նանաոյում՝ 5, Նոտոյում և Շիգայում՝ 2-ական, իսկ Հակուի քաղաքում՝ 1 մահ։
Բացի այդ, Իշիկավա պրեֆեկտուրայի իշխանությունները (աղետի էպիկենտրոնը), հրապարակել են 103 մարդու անուն, որոնց գտնվելու վայրը դեռևս հայտնի չէ։
Հունվարի 1-ին Ճապոնիայի հյուսիս-արևմուտքում մի շարք երկրաշարժեր տեղի ունեցան։ Դրանցից ամենահզորների ուժգնությունը, որի էպիկենտրոնը Նոտո թերակղզում է, հասավ 6,1 մագնիտուդի։ Ուժեղ ցնցումների պատճառով՝ փլուզվեցին տասնյակ տներ, մարդիկ մնացին փլատակների տակ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)