2023 թ. ընթացքում ոստիկանության 22 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ԻրավունքՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում, են, որ 2023 թ. ընթացքում հրավիրվել է ոստիկանության կարգապահական հանձնաժողովի 5 նիստ, որոնց ընթացքում քննարկվել է ոստիկանության 26 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 25 նյութ:
Քննարկման արդյունքներով՝ ՆԳՆ ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալի հրամաններով ոստիկանության 22 ծառայողի նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր:
Մասնավորապես՝ 2 ծառայողի հայտարարվել է «նկատողություն», 3 ծառայողի հայտարարվել է «խիստ նկատողություն», 2 ծառայողի պաշտոններն իջեցվել են մեկ աստիճանով, իսկ 15 ծառայող ազատվել է ՆԳՆ ոստիկանությունում ծառայությունից:
Բացի այդ, 1 ծառայող ազատվել է կարգապահական պատասխանատվությունից, իսկ 3 ծառայողի նկատմամբ իրականացված ծառայողական քննությունների նյութերի և դրանց արդյունքներով կազմված եզրակացությունների քննարկումը հետաձգվել է