Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներին Տեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել» Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննի Դիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել ՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցում Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցը Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունը Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցեն Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվում Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողել Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ Փաշինյան 

«Թույլ չեմ տալու, որ լինի ճնշում կամ ազդեցություն վարույթի մասնակիցների, նաև դատարանի նկատմամբ». փաստաբան

Հասարակություն

«Տիգրան Խաչատրյանի գործով դատական նիստը կայացել է, նախնական դատալսումների փուլում ենք: Իմ պաշտպանյալի խափանման միջոցը երեք ամսով երկարացվել է»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Խաչատրյանի պաշտպան, փաստաբան Վահագն Քեշիշյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը ծանուցեց, որ «հայտնաբերվել է Գորիս քաղաքում հրազենի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և խուլիգանական դրդումներով մեկ անձի թեթև մարմնական վնասվածք հասցնելու համար քրեական հետապնդման ենթարկվող Տիգրան Խաչատրյանը»:

Քեշիշյանը մեզ հետ զրույցում ուշադրություն է հրավիրում Հանրային հեռուստաընկերության եթերում հանրապետության գլխավոր դատախազի տեղակալի մեկնաբանություններին: «Գլխավոր դատախազի տեղակալն իմ պաշտպանյալի վերաբերյալ քրեական վարույթի մեկնաբանություն է տվել, որտեղ փաստերն իմ գնահատմամբ ճիշտ չի ներկայացնում: Մյուս կողմից, կրկին իմ գնահատմամբ ուղիղ կերպով ազդեցություն է լինում դատարանների նկատմամբ: Կոնկրետ տվյալ դեպքում Տիգրան Խաչատրյանի գործը քննող դատավորի նկատմամբ: Ներկայացնում են փաստեր, որ գործով տուժողն իրարամերժ ցուցմունքներ է տվել, բայց օբյեկտիվ իրականությունն այն է, որ տուժողն առհասարակ ցուցմունք չի տվել, էլ ուր մնաց իրարամերժ ցուցմունք տա: Տուժողի իրարամերժ ցուցմունք տալու հանգամանքն էլ մեկնաբանվում է վկայի ցուցմունք փոխելու հանգամանքով: Ինձ հետաքրքիր է՝ տուժողը նախաքննության ընթացքում ինչպե՞ս է ծանոթացել վկայի ցուցմունքներին: Դա կարող է տեղի ունենալ նախաքննության ավարտից հետո, ինչն այս դեպքում եղել է օրեր առաջ՝ 2023 թ.-ի դեկտեմբերի 19-ին: Բացի դա, երբ ասում են, որ եղած նյութերը բավարար են մեղադրական ակտ կայացնելու համար, դա ի՞նչ է նշանակում: Իմ գնահատականով, սա ուղիղ մեսիջ է դատարանին, որ՝ «դատավո՛ր, տե՛ս, պետք է ընդամենը չագուչը խփես սեղանին մեղադրական ակտով», անտեսելով անմեղության կանխավարկած, արդար դատաքննություն, ապացույցների գնահատում և այլն: Նույն զրույցի ժամանակ նաև պաշտպանական կողմի մեկնաբանություններն են ցիտում, բայց պաշտպանական կողմը, ինչ որ իրենք են ասում, նման բան չի ասել: Հետաքրքիր է նաև այն, որ գործը դատարան գնալուց հետո նոր խոսում են սրա մասին, ինչո՞ւ ավելի վաղ չէին խոսում: Տրամաբանությունն այն է, որ գործը դատարանում եղած ժամանակ են խոսում այս մասին, որ դատավորին ոչ ուղղակի կերպով ասեն՝ դատավոր ջան, դու սրանից բացի այլընտրանք չունես»,-նշում է մեր զրուցակիցը:

Փաստաբանն ընդգծում է՝ վարույթով որևէ ապացույց չկա: «Մեկնաբանում են հետևյալը՝ Տիգրան Խաչատրյանը գործով չպարզված հանգամանքներում ձեռք է բերել, պահել, փոխադրել և օգտագործել է հրազեն: Որտեղի՞ց նման տեղեկություն: Ենթադրում են, որ եթե դեպքի օրը այսինչ մարդը միջին աստիճանի մարմնական վնասված է ստացել, ուրեմն Տիգրան Խաչատրյանն այդ ատրճանակը, կամ չգիտեմ ինչը, ձեռք է բերել ու պահել: Կամ ասում են՝ տուժողն իրավունք չունի ցուցմունք չտալու: Ես ասում եմ՝ տուժողն իրավունք ունի ցուցմունք տալու: Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը սահմանում է տուժողի իրավունքներն ու պարտականությունները: Հստակ սահմանված է, որ տուժողն իրավունք ունի ցուցմունք չտալ այն ժամանակ, երբ իր տված ցուցմունքը կարող է օգտագործվել իր և իր մերձավորների դեմ: Իսկ գլխավոր դատախազի տեղակալն ասում է, որ տուժողն իրավունք ունի ցուցմունք չտալու, բացառությամբ եթե իր հայտնածը կարող է օգտագործվել իր մերձավորների դեմ, չխոսելով հենց տուժողի անձի մասին: Վարույթը նախաձեռնվել է նաև խուլիգանության հատկանիշներով: Եթե ես լինեմ տուժողը, կարող եմ ցուցմունք չտալ, պատճառաբանելով, որ վարույթով խուլիգանություն է նախաձեռնվել, այս դեպքում կարող են լինել բազմաթիվ մեղադրյալներ, կարող է նաև տուժողը լինել մեղադրյալ: Տուժողի ցուցմունք չտալու հանգամանքով պայմանավորված վարույթ են նախաձեռնել տուժողի նկատմամբ: Սա ի՞նչ է նշանակում, որ ցուցմունք չես տալիս, գնա դատվի, ցուցմունք տուր, գործը հանենք վրայիցդ: Գնահատում եմ, որ սա ևս ճնշում է: Ուղիղ միջամտություն է տեղի ունենում կոնկրետ դատավարության նկատմամբ»,-ընդգծում է նա:

Մեկնաբանում է ևս մեկ կարևոր հանգամանք: «Մյուս կողմից՝ իրենց ձեռքի տակ ունեցած տեսանյութը որևիցե բան չի ասում Տիգրան Խաչատրյանի կողմից ենթադրյալ կատարվածի մասին: Նշում են, որ տուժողի եղբոր որդին կրիչները փոխել է, թե ջնջել, նման մեկնաբանություն են անում: Շատ կուզենայի, որ այդ կրիչները լինեին: Ո՞ւմ էր ձեռնտու կրիչներ տանելը կամ ոչնչացնելը, եթե իրոք ոչնչացվել է, չնայած չեմ հավատում այս ֆորմատով մեկնաբանություններին: Ում ձեռնտու է, նա պետք է տանի կրիչները, այդ դեպքում ինչո՞ւ են այդ ամենը մեկնաբանում ի վնաս Տիգրան Խաչատրյանի: Ինչ է թե Տիգրան Խաչատրյանի հայրը՝ Սուրիկ Խաչատրյանը, եղել է Սյունիքի մարզպետ: Կարծում եմ, որ իրավաբանության մեջ քաղաքական կոնտեքստ չպետք է լինի:  Շատ հետևողական եմ լինելու այս գործի արդարացի լուծմանը, ամեն ինչ անելու եմ, որպեսզի պարզվի իրականությունը և թույլ չեմ տալու, որ ցանկացած եղանակով լինի ճնշում կամ ազդեցություն վարույթի մասնակիցների, նաև դատարանի նկատմամբ»,-եզրափակում է Վահագն Քեշիշյանը:

Լուսինե Առաքելյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եվրախորհրդարանը Բաքվից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ գերիներին և քաղբանտարկյալներինՏեր Սարգիսը՝ Ստեփան Ասատրյանին․ «Դադարեցրե՛ք իմ ընտանիքի թեման շահարկել»Կառավարության ծրագրում Կաթողիկոսի հեռացման դրույթի սահմանադրականության հարցը ՍԴ-ն չի քննիՀնդկաստանի ԱԳՆ-ը վիրավորական է անվանել ԱՄՆ փոխնախագահի արտահայտությունները միգրանտ աշխատողների մասինԴիլիջանի թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվելԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստից առաջ Արաղչին կարճ զրույց է ունեցել Լավրովի հետՇՎՏՄ-ն խախտումներ է հայտնաբերել «ԱԿԳ Ավելին քան դեղատուն» ՍՊԸ-ին պատկանող դեղատների ցանցումMilliyet. Թուրքիան առաջարկում է Սև ծովում նավերի համար երկու անվտանգության միջանցք ստեղծելԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ 23 տարեկանների առաջնության ժամանակացույցըԼուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029-ին կստանձնի ԱՊՀ նախագահությունըNYT. Պենտագոնը պատրաստվում է Իրանի դեմ նոր ռազմական գործողությունների Մեծի Տանն Կիլիկո կաթողիկոսությունը և «Նարեկացի» հայագիտական ինստիտուտը կհամագործակցենՃանապարհային ոստիկանությունը զգուշացնում է՝ իր անունից կեղծ բոտ է գովազդվումԻսրայելում ԱՄՆ դեսպանատունը զգուշացրել է Եմենում ստեղծված իրավիճակի պատճառով իրավիճակի սրման վտանգի մասին Քաղաքացին ոստիկանությանը հայտնել է, որ «Սուրբ Կամուրջ» կոչվող տարածքում զենք-զինամթերք է թողելAxios. Ուիթքոֆը և Քուշները նախատեսում են Մոսկվայում քննարկել Ուկրաինայի կարգավորման հարցը Claude-ի օգտատերերին կարգելվի արհեստական բանականությանը պարբերաբար վիրավորելըՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կատարված փաստ է․ ՓաշինյանԱլմա-Աթայի հռչակագիրը կարևոր դեր է խաղացել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում. ՓաշինյանՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվելԽոշոր վթար «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ․ «Lexus»-ի և «Mercedes»-ի բախման հետևանքով կան վիրավորներՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը՝ բացՄարտի 1-ի գործով նախկին բարձրաստիճան պաշտոնյայի գործը հասել է դատարանՏասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետՍիսիանում երկու «Opel»-ների բախման հետևանքով կին է տեղափոխվել հիվանդանոց, ապա՝ սանավիացիայով ԵրևանՔննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց քաղաքացիական մասնակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու Ադրբեջանը Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի. ԱլիևԴասապատրաստման ժամանակ 55-ամյա կինը մի քանի անգամ ապտակել է 6-ամյա տղային․ տեսանյութը նկարել է երեխայի անչափահաս եղբայրըԼույս չի լինի. հասցեներԱռաջիկայում Հայաստան-Իրան հարաբերությունները կբարձրանան նոր մակարդակի․ Փաշինյան-Փեզեշքիան հանդիպման մանրամասները «Հրապարակ»․ Հետողորմյաների շքերթը կշարունակվի՞ «Հրապարակ». Առաջին օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը ԱԺ-ում երկուշաբթի արտահերթ նիստ է հրավիրել. ինչ են քննարկելու․ «Ժողովուրդ»«Իրավունք». Տիրադավերը բացահայտումների շարք են սկսելԴատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա«Հրապարակ». ԱԱԾ-ում ուրախ են «Հրապարակ». Ովքեր են հետաքրքրված Արցախի հարցով Ընդդիմադիր պատգամավորների օգնականները՝ ՔՊ թիրախում. նոր գործընթաց. «Ժողովուրդ» «Հրապարակ». Մի քանի բուհեր կմիավորվեն Ծառուկյանի գործը քննած վարչության պետը պարգևատրվել է Փաշինյանի հուշամեդալով. «Ժողովուրդ»Ալինա Չարաևան պարտվեց Պեկինում անցկացվող WTA-1000 շարքի մրցաշարի 1/8 եզրափակչումԿառավարությունն իր իսկ գրած ռազմավարության փոխարեն գիտությանը հերթական «փշրանքներն» է նետումՀայկական արտադրանքը՝ Մադրիդում․ Հայաստանը առաջին անգամ մասնակցել է Fruit Attraction-ինԿապահովվի ինքնակամ կառույցների հաշվառման կարգավորումների լիարժեք և միասնական կիրառումըԱրդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում
Ամենադիտված