Բաքվում ֆրանսիացի «լրտես» է ձերբակալվել
ԱդրբեջանԲաքվում ֆրանսիացի «լրտես» է ձերբակալվել։ Նրա անունը Մարտին Ռայան է։ Այս մասին հայազգի ֆրանսիացի լրագրող Լեո Նիկոլյանը հայտնել է X սոցիալական հարթակի իր պաշտոնական էջում:
Նիկոլյանը նշում է, որ «Մարտին Ռայանը ձերբակալվել է Բաքվում՝ դեկտեմբերի 4-ին։ Merkorama LLC-ի գործադիր տնօրեն Մարտին Ռայանը մեղադրվում է լրտեսության մեջ։ Ըստ Haqqin. az-ի՝ նրան «օգտագործել է ֆրանսիական Արտաքին հետախուզության գլխավոր տնօրինությունը, որը նրան ներգրավել է համագործակցության մեջ, որից հետո նրան վտարել են Բաքվից»։
Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը, ով ձերբակալվել էր դեկտեմբերի 4-ին ֆրանսիական հետախուզության օգտին լրտեսելու համար, ներկայումս պահվում է Բաքվում։