Նախարարի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի խնդիրների գույքագրմամբ․ Irakanum.am
ՔաղաքականՀՀ ԿԳՄՍ–ից կոնկրետ չեն հստակեցնում ճշտել է արդյո՞ք նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցի ցնցուղի արժեքն ու այդ մասին հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին գրում է Irakanum.am–ը:
ՀՀ ԿԳՄՍ–ից լրատվամիջոցի բանավոր հարցման ի պատասխան ասել են․ «Հայտնում ենք, որ Արմավիրի մարզի Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում Ձեր կողմից հիշատակվող միջադեպի մասին պատմող տեսանյութում արձանագրված է, որ խնդիրը գտնվում է Քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակում»:
ԿԳՄՍ–ից առաջարկում են պարզաբանում ստանալու նպատակով դիմել նշված կառույցին: «Միաժամանակ հայտնում ենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Լոռու և Արմավիրի մարզեր կատարած աշխատանքային այցի ընթացքում նորակառույց ուսումնական հաստատություններում մարզադահլիճների գույքի հետ կապված խնդիրները քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նախարարի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի խնդիրների գույքագրմամբ, լուծումների վերաբերյալ առաջարկների մշակմամբ»։
Կայքը գրում է. «Այլ կերպ ասած ԿԳՄՍ–ից շեշտում են, որ ցնցուղի արժեքը ճշտողն իրենք չեն, այլ քաղաքաշինության կոմիտեն»։