Քայլի Ջեններն ու Տիմոտի Շալամեն համբուրվել են «Ոսկե գլոբուսի» ժամանակ
ԺամանցՄոդել և գործարար Քայլի Ջենները «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ չի թաքցրել իր զգացմունքները հանրության առաջ։ Այս մասին հայտնում է People-ը։
28-ամյա Տիմոտի Շալամեին և 26-ամյա Քայլի Ջեններին նկատել են Լոս Անջելեսի The Beverly Hilton հյուրանոցում նստած նույն սեղանի շուրջ: Մրցանակաբաշխության հյուրերին հաջողվել է լուսանկարել զույգին, երբ նրանք համբուրվում էին։
Նշենք, որ արդեն մի քանի ամիս է՝ Քայլի Ջենները հանդիպում է դերասան Տիմոտի Շալամեի հետ։