Կիրկորովին «մերկ» երեկույթից հետո դատի են տվել
ԺամանցՌուս հեղինակների միությունը դատի է տվել «Մութաբոր» գիշերային ակումբի սեփականատերերին այն երաժշտական ստեղծագործությունների համար, որոնք կառույցն օգտագործել է Մոսկվայում Անաստասիա Իվլեեւայի «մերկ» երեկույթի ժամանակ։ Այս մասին գրում է «Известия»-ն։
Կայքի փոխանցմամբ՝ «Արտ կենտրոն» ՍՊԸ-ի դեմ, որին պատկանում է «Մութաբոր» ակումբը, 537 հազար ռուբլու չափով հայց է ներկայացվել։
Միությունը 2 մլն ռուբլու չափով հայց է ներկայացրել նաեւ Ֆիլիպ Կիրկորովի դեմ։ Արտիստի դեմ հայցի պատճառը դեռեւս հայտնի չէ։