Կա արդյո՞ք էսկալացիայի վտանգ․ հարց՝ Արմեն Գրիգորյանին
Քաղաքական«Կա արդյո՞ք այսօր էսկալացիայի վտանգ, սահմաններին իրավիճակն ինչպիսին է»,– նման հարց է հնչեցրել Պետրոս Ղազարյանը ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հարցազրույցում։
«Էսկալացիայի վտանգի բացառման լավագույն ձևը խաղաղության պայմանագիր ունենալն է․ դա լավագույն երաշխիքն է։ Իհարկե, այս պահին դժվար է, եթե այդ պայմանագիրը չկա, ընդհանրապես բացառել։ Ցանկանում եմ նշել, որ վերջին շրջանում կայունություն կա ՀՀ–ի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանին»,– հարցին պատասխանել է Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ 5–6 օր է եղել, որոնց ընթացքում որևէ կրակոց չի եղել։