Ֆրանսիացի խորհրդատուները կօգնեն Հայաստանին կողմնորոշվել կոնյակի նոր անվանման հարցում
Հասարակություն
Ֆրանսիացի խորհրդատուները կօգնեն Հայաստանին կողմնորոշվել կոնյակի նոր անվանման հարցում։ Ամփոփիչ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա նշեց, որ նախարարությունը կոնյակի գործարանների հետ մի քանի քննարկում է անցկացրել հայկական կոնյակի համար հնարավոր նոր անվանման հարցով։ Նրանց մեծ մասը կարծում է, որ լավ տարբերակ է «Armenian Brandy» անվանումը։
«Անվանման հարցին մենք զգուշորեն ենք մոտենում։ 2023 թվականին իրականացված ուսումնասիրության արդյունքում կոնյակագործները նույն եզրահանգման են եկել, որ հայկական կոնյակի հետ ավելի ասոցացվում է «Armenian Brandy» անվանումը։ Նշեմ նաև, որ մեզ համար կարևոր է ոչ միայն անվան ընտրությունը, այլև որակի վերահսկողությունը։ Մեր եվրոպացի գործընկերների հետ երկխոսությունն ուղղված կլինի դրան»,– նշեց Խոջոյանը։


















































Ամենադիտված
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան Վահե Մարգարյանը