32-ամյա հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց օդանավակայանում
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 8-ին, ժամը 21.20-ին, Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 32-ամյա Հայկ Ք.-ին: Նա հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 112-րդ (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և 254-րդ (Համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: