Դիրքում մահացու հրազենային վիրավորում ստացած սպան Արագածոտնի Ոսկեվազ համայնքից էր, 24 տարեկան
ՀասարակությունԱյսօր մահացու հրազենային վիրավորում ստացած Կարապետյանը Արագածոտնի Ոսկեվազ համայնքից էր, 24 տարեկան: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Ոսկեվազ համայնքի ղեկավար Երվանդ Համբարձումյանը:
«Կարենն ընտանիքի ավագ որդին էր, ունի ևս մեկ եղբայր: Շատ լավ երիտասարդ, մարդ: Կոչումով լեյտենանտ էր, ռազմական համալսարանն էր ավարտել»,- մանրամասնեց վարչական շրջանի ղեկավարը:
Նյութի աղբյուր՝ 24news.am