Բաքվի պերինատալ կենտրոնում հրդեհի հետևանքով` 4 երեխա է մահացել
ԱդրբեջանԱդրբեջանում՝ հանրապետական պերինատալ կենտրոնում, հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով՝ չորս երեխա է մահացել, գրում են միջազգային ԶԼՄ-ները։
Հրդեհը տեղի է ունեցել հունվարի 9-ի գիշերը։
«Բաքվի Խաթայ շրջանի հանրապետական պերինատալ կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով՝ չորս նորածին է մահացել, ևս երեքը հոսպիտալացվել են այրման արտադրանքից թունավորման նշաններով»,- ասվում է երկրի գլխավոր դատախազության հայտարարության մեջ։
Հարուցվել է քրեական գործ է։