«Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին
Հասարակություն«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը` հունվարի 10-ին, Եդեմ սգո սրահում, ժամը 17:00-20:00-ն: Այս մասին տեղեկացնում են «Իրավունք» թերթի խմբագրությունից։
Հ. Գալաջյանը ՍԻՄ կուսակցության հիմնադիր անդամ է, ՍԻՄ կուսակցության նախագահության անդամ ու երկար տարիներ հանդիսացել է «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիրը։
Նա հանկարծամահ է եղել հունվարի 8-ին՝ կյանքի 61-րդ տարում։