Պուտինը ՌԴ քաղաքացիություն է շնորհել ամերիկացի բռնցքամարտիկ Քևին Ջոնսոնին
Սպորտ
Ամերիկացի բռնցքամարտիկ Քևին Ջոնսոնը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ջոնսոնը Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 2023 թվականի սեպտեմբերին: Մարզիկի ներկայացուցիչը հայտնել է, որ բռնցքամարտիկը Ռուսաստանի նախագահի պատվին վերցրել է Վլադիմիրովիչ միջնանունը: ՏԱՍՍ-ին տված մեկնաբանությունում Ջոնսոնն ասել է, որ ցանկանում է ապրել Սամարայում, իսկ ավելի ուշ պրոմոութեր Վլադիմիր Խրյունովը գործակալությանը հայտնել է, որ մարզիկը հիփոթեք է վերցրել քաղաքում բնակարան գնելու համար։
Ջոնսոնը 44 տարեկան է։ Պրոֆեսիոնալ ռինգում նա անցկացրել է 60 մենամարտ, որոնցում տարել է 36 հաղթանակ (20-ը՝ նոկաուտով), կրել է 22 պարտություն, 2 մենամարտ ավարտվել է ոչ-ոքի։
2017 թվականին Ջոնսոնը բռնցքամարտի միջազգային կազմակերպության վարկածով նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ տեխնիկական նոկաուտով հաղթելով իտալացի Ֆրանչեսկո Պիանետային, սակայն հաջորդ տարի չկարողացավ պաշտպանել գոտին՝ տեխնիկական նոկաուտով պարտվելով խորվաթ Պետար Միլասին։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան