Հայաստանի շախմատի առաջնությունները կմեկնարկեն հունվարի 11-ին
Սպորտ
Շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հունվարի 11-ին կմեկնարկեն Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները:
Հայաստանի տղամարդկանց առաջնությանը կմասնակցեն միջազգային գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Մանուել Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Զավեն Անդրիասյանը, Տիգրան Հարությունյանը, Մամիկոն Ղարիբյանը, միջազգային վարպետ Արթուր Դավթյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Ռոբերտ Փիլիպոսյանը և Էրիկ Չաքարյանը, ինչպես նաև Դավիթ Տիրատուրյանը:
Կանանց առաջնությանը կմասնակցեն գրոսմայստեր Մարիա Գևորգյանը, կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը, ՖԻԴԵ-ի վարպետներ Արփինե Գևորգյանը, Աննա Խաչատրյանը, Մարիամ Ավետիսյանը, ինչպես նաև Պոլինա Կոբակը, Միլենա Գասպարյանը, Մելինե Հարությունյանը, Ալվարդ Ստեփանյանը և Մարիամ Խաչատրյանը:
Առաջնության բացման և վիճակահանության արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին:

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան