Պիկեն վերադառնում է մեծ ֆուտբոլ
Սպորտ
Իսպանիայի հավաքականի լեգենդար նախկին պաշտպան Ժերար Պիկեն, ով իր կարիերայի մեծ մասն անցկացրել է Բարսելոնայում, վերադառնում է մեծ ֆուտբոլ, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները։
Նախկին պաշտպանի խոսքով՝ ինքը երկար ժամանակ մտածել է այդ մասին և վերջապես որոշել է վերսկսել կարիերան: 36-ամյա իսպանացին նաև շեշտել է, որ այս ողջ ընթացքում կարոտում էր ֆուտբոլը: «Այս անգամ կգամ՝ ոչ որպես խաղացող։ Ես կլինեմ մարզիչ։ Մանրամասներով կկիսվեմ շաբաթվա վերջին», - գրել է Պիկեն սոցիալական ցանցի իր էջում:
Հիշեցնենք, որ Պիկեն իր վերջին հանդիպումն անցկացրել է 2022 թվականին: Այժմ նա «Անդորրայի» սեփականատերն է։

















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան