Մահացել է Մելանյա Թրամփի մայրը
Լուսանկարներ78 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփի մայրը՝ Ամալյա Կնավսը։ Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է ինքը՝ Ամերիկայի նախկին նախագահի կինը։
«Խոր վշտով հայտնում եմ իմ սիրելի մոր՝ Ամալիայի մահվան մասին։ Ամալյա Կնավսը ուժեղ կին էր, ով միշտ իրեն պահում էր շնորհքով, ջերմությամբ և արժանապատվությամբ։ Մենք շատ կկարոտենք նրան և կշարունակենք սիրել նրան ու հարգել նրա հիշատակը»,- գրել է Մելանյա Թրամփը։
Նա չի նշել մոր մահվան պատճառը։
ABC հեռուստաալիքի տվյալներով՝ Կնավսը մահացել է հունվարի 9-ին՝ Ֆլորիդայում։ Ըստ աղբյուրի՝ կինը երկար ժամանակ առողջական խնդիրներ ուներ։
The New York Times-ը գրում է, որ Ամալյա Կնավսը վերջերս բուժվել է Մայամիի հիվանդանոցներից մեկում։