ՔՊ–ն կրկին վարչության նիստ է անելու․ սպասում են Փաշինյանին․ ArmLur.am
ՔաղաքականArmLur.am-ի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կրկին վարչության նիստ է անելու՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Սա այս շաբաթ կուսակցության արդեն երրորդ վարչության նիստն է:
Սովորաբար, ՔՊ-ն վարչության կազմով նիստեր անում է երեքշաբթի օրերին:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին ՔՊ-ականները հավաքվել են Սայաթ-Նովայի՝ ՔՊ-ի գրասենյակում և սպասում են Նիկոլ Փաշինյանին։