Հեռուստաաստղը կորցրել է իր մատանու ադամանդը կարմիր գորգի վրա
ԱյլԿանադացի հեռուստաաստղ Քելթի Քոլինը փորձել է գտնել իր կորցրած ադամանդը Ոսկե գլոբուսի ժամանակ և տեսագրվել։ Նա համապատասխան տեսանյութով կիսվել է իր անձնական TikTok–յան օգտահաշվում։
Աստղը պատմել է, որ 4 կարատանոց ադամանդն ընկել է իր մատանուց, երբ իրեն լուսանկարում էին գորգի վրա կանգնած։ Տեղադրված կադրերում դերասանուհին ցույց է տվել, թե ինչպես է սողում գորգի վրա՝ թանկարժեք քարը փնտրելու համար, որի արժեքը փորձագետները գնահատում են 75 հազար դոլար:
«Իմ քարը կա՛մ գորգի վրա է, կա՛մ աստղերից մեկի կոշիկների վրա։ Ինձ համար ադամանդը կարևոր էր։ Ես կշարունակեմ դրա մասին «սթորիներ» հրապարակել, բայց կարծում եմ, որ այն ընդմիշտ կորած է», - ասել է նա գրառման մեջ: