Հետախուզվում էր վարժական հավաքից խուսափելու մեղադրանքով
ՀասարակությունՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունվարի 11-ին Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 39-ամյա Գառնիկ Ա.-ն, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
Նա ներկայացվել է վարույթ իրականացնող մարմին: