29 հարց՝ հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում
ՔաղաքականԱզգային ժողովի խորհուրդը հունվարի 12-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:
Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի, ինչպես նաեւ հունվարի 15-ին գումարվող հերթական նիստերի օրակարգերի նախագծերը:
Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 29 հարց: