Արտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահին «Դալմա մոլ»-ի մոտ բախվել են Ford Fusion-ը և Ford Mustang-ը․ վերջինս բախվել է էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավոր Կասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ Մահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել Հովհաննիսյանը ԱԺ–ն uահմանափակել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը Կիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համար Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Ալիևը քննարկել է «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր․ նոր խուզարկություններ և կալանավորումներ (տեսանյութ) Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով Դատարկվող բուհեր, նվազող դիմորդներ. կրթական համակարգի ճգնաժամային իրականությունը (տեսանյութ) Ալեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան Ինտերպոլը տեղեկություններ է հրապարակել օլիգարխ Երմոլաևի դեմ մահափորձի մեջ կասկածվողի մասին 

2023 թվականին 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 5 մլն դրամով

Սպորտ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից 2023 թ. սպորտի ոլորտում իրականացված աշխատանքներում առաջնային տեղ են գրավել միջազգային մրցաշարերի կազմակերպումը, մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումները, բարձր նվաճումներ գրանցած մարզիկների խրախուսումը և ենթակառուցվածքների բարելավումը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

2023 թվականին 35 մարզական ֆեդերացիաներին հատկացվել է 1 755 300 000 (մեկ միլիարդ յոթ հարյուր հիսունհինգ միլիոն երեք հարյուր հազար) ՀՀ դրամ: Ֆեդերացիաներն անցկացրել են 98 ՀՀ առաջնություն, մասնակցել են 213 միջազգային մրցաշարերի, այդ թվում՝ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների, կազմակերպել են 169 ուսումնամարզական հավաքներ (տարբեր տարիքային խմբերով):

Տարբեր տարիքային խմբերի Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, համաշխարհային ունիվերսիադայում, եվրոպական, ԱՊՀ, Ֆրանկոֆոնյան խաղերում ՀՀ հավաքականների մարզիկները նվաճել են 445 մեդալ (որից 25-ը կանայք), այդ թվում՝ 125 ոսկե, 127 արծաթե և 193 բրոնզե:

«Փարիզ 2024» ամառային օլիմպիական խաղերին լավագույնս նախապատրաստվելու նպատակով 2023 թվականին սպորտային նպաստ է ստացել 94 մարզիկ, 72 անձնական մարզիչ, 32 գլխավոր և ավագ մարզիչ, 13 բժիշկ և մերսող: ՀՀ կառավարության տարբեր ծրագրերով 2023 թ. 64 մարզիկ և մարզիչ ստանում են մինչև 500.000 դրամ, 24 մարզիկ և մարզիչ՝ 500.000-1 մլն դրամ, 2 մարզիկ՝ 1 մլն-ից ավելի ամսական նպաստ և անվանական թոշակ: 70 մարզիկ ստացել է տարեվերջյան մինչև 500.000 դրամ միանվագ պարգևատրում, 45 մարզիկ՝ մինչև 1 մլն դրամ, 91 մարզիկ՝ 1 մլն դրամից ավելի: Տարվա արդյունքներով ձեռքբերումների և նվաճումների համար 1 մարզիկ ստացել է ընդհանուր 18 մլն դրամ: 2023 թ. 10 լավագույն մարզիկները պարգևատրվել են՝ յուրաքանչյուրը 5 մլն դրամով:

2023 թվականին ամսական պատվովճար են ստացել տարբեր տարիներին բարձր արդյունքներ ցուցաբերած 79 մարզիկներ: Տարեվերջյան միանվագ պարգևատրում են ստացել 15 մարզաձևից 205 մարզիկ, նրանց մարզիչները և մեծահասակների հավաքականների բժիշկները: 2022 թվականին բարձր արդյունքներ ցուցաբերած ՀՀ հավաքականների 130 մարզիկներին, նրանց անձնական 112 և հավաքականների 40 մարզիչներին նշանակվել է անվանական թոշակ՝ 2023թ. հունվարի 1-ից:

ՀՀ-ում անցկացվել են 5 խոշոր մրցաշար.

  • Ապրիլի 15-23-ը ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 40 երկրի 600 մասնակիցներ /Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե/:
  • Ապրիլի 23-ից մինչև մայիսի 4-ը բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել են 39 երկրի 350 մասնակիցներ/ երիտասարդների Հայաստանի հավաքականը նվաճել է 13 մեդալ՝ 1 ոսկե, 2 արծաթե և 10 բրոնզե/:
  • Նոյեմբերի 10-12-ը սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 71 երկրի 700 մասնակիցներ /Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 5 արծաթ, 5 բրոնզ/:
  • Նոյեմբերի 12-ին՝ սպորտային պարերի աշխարհի երիտասարդների լատինամերիկյան առաջնությունը, որին մասնակցել են 33 երկրի 120 մասնակիցներ:
  • Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 5-ն անցկացվել է բռնցքամարտի պատանիների աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 52 երկրի 450 մասնակիցներ/ Հայաստանի հավաքականը նվաճել է 10 մեդալ՝ 4 ոսկե, 5 արծաթե, 1 բրոնզե/:

ՀՀ կառավարության որոշմամբ՝ 61 մարզական կազմակերպություններին հատկացվել է 29 անվանում մարզական գույք:

Տարվա ընթացքում շարունակվել է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցումը, ինչպես նաև ընթացքում են եղել Գյումրու Մանկապատանեկան համալիր մարզադպրոցի, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի մարզական համալիրի կառուցման աշխատանքները: Ավարտվել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի վերանորոգումը, Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոցի կառուցման աշխատանքներն ավարտման փուլում են: Հեծանվային սպորտի և Հրանտ Շահինյանի անվան սպորտային, գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2024 թվականին: Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճներում իրականացվում են ուժեղացման աշխատանքներ:

Անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող 5 մարզական մասսայական միջոցառում՝ սիրողական խճուղային հեծանվավազքի, խճուղավազքի, լողի, սեղանի թենիսի, դպրոցականների թիմային խճուղավազք մրցաշարերը, որոնց մասնակցել է 6496 մարդ: Իրականացվել են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև բանակային խաղերը, այլ մարզական մասսայական միջոցառումներ: Ընդհանուր առմամբ նախարարության կողմից իրականացված մարզական մասսայական միջոցառումներին 2023 թվականին մասնակցել է 40228 մարդ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գեղարքունիքում Վարդավառը կնշեն Արմաղան լեռան գագաթինՌուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել ՎենեսուելաՇինհրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են. Քաղաքաշինության կոմիտեԱրտասահմանցի ֆուտբոլիստների սահմանափակում` տրանսֆերային պատուհանի ամենաթեժ պահին Հրազդանի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայի գողության դեպքը․ 22-ամյա երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ)ԱՄՆ-ում հրշեջները մեկնել են անհայտ նյութի արտահոսքի ահազանգով, սակայն պարզվել է, որ այն սոուս էրՊատանիների աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի երկու մարզիկով«Դալմա մոլ»-ի մոտ բախվել են Ford Fusion-ը և Ford Mustang-ը․ վերջինս բախվել է էլեկտրասյանը և մասամբ հայտնվել դրա վրա․ կա վիրավոր ՀՀ–ԵՄ երկխոսություն․ ուշադրության կենտրոնում՝ մարդու իրավունքների պաշտպանությունն ու նոր բարեփոխումներըՎաշինգտոնում առաջիկա օրերին ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունըՋրային պարեկներն ու փրկարարները հանրային լողափերում անցել են ուժեղացված ծառայությանԿասեցվել է սննդամթերքի պատրաստման և մատակարարման խոհանոցի գործունեության առանձին գործառույթը. ՍԱՏՄ WSJ. ԱՄՆ-ն խոստանում է Իրանին ապասառեցնել ակտիվները՝ Հորմուզով ազատ անցման համարԵրևանում բախվել են թիվ 54 երթուղու ավտոբուսն ու «Կամազ» մակնիշի բեռնատարըՌումինիայի և Էստոնիայի նախագահները տարաձայնություններ են հայտնել Ուկրաինայի երկնքի պաշտպանության հարցումՊաշտոնական․ Նապոլին նոր գլխավոր մարզիչ ունիՆիկոլ Փաշինյանն ու ՀՀ այլ պաշտոնյաներ հարգանքի տուրք են մատուցել Իրանի սպանված հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հիշատակին (տեսանյութ)WP. ԱՄՆ-ը տվյալներ է փոխանցել Իրանին՝ Իսրայելին իր առաջնորդների սպանությունը կանխելու համարՎայոց ձորում մեղրի փառատոն կանցկացվիԿոտայքի մարզի մանկապարտեզներից մեկում դաստիարակը երեխաների բերանները փակել է կպչուն ժապավենովReuters․ Չինաստանը սկսել է զեղչված գներով մեծ ծավալներով գնել Մերձավոր Արևելքի նավթըWSJ. ՆԱՏՕ-ն վախենում է, որ Թրամփի հետ խնդիրները կստվերեն Անկարայի գագաթնաժողովըՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվենՄահացել է օպերայի նվագախմբի կլարնետահար Սամվել Հովհաննիսյանը Կոնգրեսական Լունա. Ուկրաինայի հակամարտությունը կլուծվի մինչև Թրամփի պաշտոնավարման ժամկետի ավարտըՀՀ-ում դատապարտյալներին այլևս չեն զրկի հարազատների հետ տեսակցություններիցՀայաստանը կվերահաստատի անդամակցությունը «Ասիայում մշակութային ժառանգության դաշինքին»Ռուսաստանում քննարկել են միգրացիոն նոր մարտահրավերներն ու Կենտրոնական Ասիայից հոսքերըNYT. Ուիթկոֆը և Քուշները գրեթե ամեն օր կապ են պահպանում ռուս պաշտոնյաների հետԱԺ–ն uահմանափակել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամի 7 թեկնածու կա, օրակարգում ընտրության հարցն էԿիևի օդի որակը վտանգավոր է համարվել առողջության համարՀաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը WSJ. Սպիտակ տունը մերժում է Հեգսեթի՝ Եվրոպայում զորքերը կրճատելու ծրագիրըԿեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից (տեսանյութ)Ռուբիոն մերժել է Պենտագոնի ղեկավարի՝ Եվրոպայում զորքերի թվաքանակը կրճատելու ծրագիրը Ալիևը քննարկել է «Զանգեզուրի միջանցքին» առնչվող հարցեր․ նոր խուզարկություններ և կալանավորումներ (տեսանյութ)Հուլիսի 6-ից կարելի է դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար․ կսահմանվի փորձաշրջան՝ 6 բալային միավորով Էրդողանը և Թրամփը Անկարայում կքննարկեն F-35 ծրագիրը և պատժամիջոցները Դատարկվող բուհեր, նվազող դիմորդներ. կրթական համակարգի ճգնաժամային իրականությունը (տեսանյութ)5 տաղավար տոներին հաջորդող մեռելոցները ոչ աշխատանքային կլինեն․ ԱԺ-ն ընդունեց օրինագիծը Պետդեպարտամենտ. ԱՄՆ-ը աջակցում է Պակիստանի կողմից Աֆղանստանի վրա հարվածները որպես ինքնապաշտպանության ակտԱլեն Սիմոնյանը մինչ այս պահը առաջին ԱԺ նախագահն է, որը պաշտոնավարել է իր գործունեության ամբողջական ժամկետով. Կոնջորյան Քննարկվել է «Ստորջրյա մշակութային ժառանգության պաշտպանության մասին» ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի վավերացման նախագիծը (տեսանյութ)Պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ-ում (տեսանյութ)Թրամփ. ԱՄՆ-ը Իրանի հետ բանակցություններում հասել է գրեթե բոլոր նպատակներին 2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվելԻնտերպոլը տեղեկություններ է հրապարակել օլիգարխ Երմոլաևի դեմ մահափորձի մեջ կասկածվողի մասինՀուզված գրկախառնություններ, սելֆիներ. հրաժեշտ են տալիս Ալեն Սիմոնյանին (տեսանյութ)
Ամենադիտված