Հորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալները Մերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիր Եվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են 13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներին ՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնություն Սթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում է Երևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենա Հորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգում Հարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում 44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-ի Իրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվել 

Ոչ թե միմյանց դեմ, այլ՝ միասին․ «Հրապարակ»

Հասարակություն

«Հրապարակ»–ը գրում է․ «Ամենայն հայոց կաթողիկոսի ամանորյա ուղերձի արգելափակումն ու դրանից հետո կատարվածն իրավմամբ կարելի է ներհայաստանյան իրականության մանրակերտը համարել: Այդպիսի բան կարող էր պատահել միայն ռազմավարական նպատակներ ու տեսլական չունեցող երկրում: Իսկ կարող է միայն այդպիսի երկրում պատահել, որովհետեւ միայն այստեղ կարող է, օրինակի համար, երկրի ղեկավարն այնպիսի մեկը լինել, ով չի հասկանում, որ Մայր Աթոռն ամեն ինչից առաջ համայն հայության Մայր Աթոռն է, եւ ոչ ոք իրավունք չունի արգելափակել Մայր Աթոռի ղեկավարի ամանորյա ուղերձը։ Կամ թե կարող է գլուխ չհանել նրանից, որ Հայ առաքելական եկեղեցու հազարամյա պատերից ներս, 1700 տարվա փորձ ու գիտելիք, միտք ու ավանդույթ է կուտակված, եւ այդ հարստության հետ հարաբերվելու միակ ընդունելի ձեւը դրա պահպանման գործին անվերապահորեն զինվորագրվելն է, այլ ոչ թե դրա դեմ պայքարելը:
Մյուս կողմից, միայն ռազմավարական նպատակներ ու տեսլական չունեցող երկրի եկեղեցու առանձին բարձրաստիճան հոգեւորականներ կարող էին չհասկանալ, որ ինչպես մայր եկեղեցին, այնպես էլ այս պետությունը հայ ժողովուրդն ստեղծել է առաջին հերթին իր հարատեւության գործն ու հայրենիքին տեր լինելու իր իրավունքների իրացումն առաջ տանելու համար: Եվ այս գործից դուրս ինչպես եկեղեցու, այնպես էլ պետության գոյությունը հայ ժողովրդի համար հավասարազոր է նրանց չգոյությանը:

Եվ վերջապես, քանի դեռ այս երկրի քաղաքական այրերն ու եկեղեցու հոգեւոր հայրերը չեն գիտակցել, որ հայ ժողովուրդը համազգային այդ կառույցները ստեղծել է ոչ թե նրա համար, որ նրանք այսպիսի օրհասական պահերին հայապահպանությունից կամ «պետությունն է հայրենիքը» ոչինչ չասող կարգախոսից խոսելով գործեն ոչ թե հանուն, այլ ընդդեմ համազգային միասնության, այս երկիրը կլինի ու կմնա որպես ռազմավարական նպատակներ ու տեսլական չունեցող երկիր:

Այս պետության ընտրանին ու եկեղեցական դասն այս առումով շատ բան ունեն սովորելու այս ժողովրդից: Այս ժողովրդից, որն այս օրհասական պահին անգամ չի կորցնում սառն ու հավասարակշիռ դատելու իր կարողությունը: Չի կորցնում, որովհետեւ չի գնում նրանց հետեւից, ովքեր ոտնձգություն են անում իր եկեղեցու դեմ, չի կորցնում, որովհետեւ չի հասկանում նաեւ նրանց, ովքեր այս դժվար պահին ոչ թե արտաքին մարտահրավերները, այլ եկեղեցու դեմ գործած անիրավություններն են օրակարգ դարձնում:

Նայեք Ամենայն հայոց կաթողիկոսի արգելափակված ուղերձի դիտումների քանակն ու ծննդյան տոներին եկեղեցի այցելողների հոծ բազմությունն ու կհամոզվեք դրանում:

Նա՝ այս իմաստուն ժողովուրդը, իր այսպիսի կեցվածքով պետությանն ու նրա օրվա վարչախմբին այն մասին է զգուշացնում, որ, անկախ նրանից, թե ով է պետության ղեկավարը, միեւնույն է, պետությունը պետք է ավելի հանդուրժող լինի հայրենի եկեղեցու նկատմամբ, որ նա՝ այդ պետությունը, պարտավոր է առավելագույնս օգտվել եկեղեցու 1700 տարվա փորձից ու իմաստնությունից: Իսկ եկեղեցուն էլ հորդորում է, որ նա այս դժվար պահին պետության առջեւ ավելի լայն բացի եկեղեցու դռները, նրա հետ լինի հնարավորինս համերաշխ ու համախոհ եւ, ինչն ամենակարեւորն է, գործի ոչ թե պետության դեմ լինելու, այլ նրան հայրական հորդորներով համագործակցության դաշտ բերելու տրամաբանությամբ:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ ԴանիելյանԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային հարաբերությունները դարձել են արդարՌուսաստանն ու Վրաստանը բանակցություններ են անցկացրել Մինսկում և գործնական պայմանավորվածություններ ձեռք բերել․ ՌԴ ԱԳՆ Ղահրամանյանը հրապարակել է ուռճացված թիվ. ՊՆ մամուլի քարտուղարՀութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ամենաբարձր աշտարակներից մեկըՉինաստանը, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները պետք է հարգեն միմյանց. Սի ԾինփինՊուտինի սպառնալիքն ու Սի Ծինփինի զինաթափման կոչը. Երևանից Թուրքիա թռիչքը հետաձգվել էԽարդախության զոհ է դարձել Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի ղեկավարը․ նրանից հափշտակել են 6 մլն դրամ, 1780 եվրո և 41 000 դոլար Օմանի ափերի մոտ 2 տանկերի վրա հարձակում է տեղի ունեցելՄեծ Զիմբաբվե․ քարե քաղաքը Աֆրիկայի սրտումՌուսական հարվածներ Ուկրաինայի Շոստկա քաղաքին․ վնասվել են բնակելի շենքեր, ջեռուցումը խափանվել էԲաքուն նոր պայման է դնում․ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել, իսկ Ալիևը պահանջում է ավելին (տեսանյութ) Թրամփը խոստացել է շուտով ավարտել Իրանի հետ հակամարտությունըԳավառական շուստրիությամբ մեզ մի առաջարկեք դառնալ ձեր հանցակիցը. Իշխան ՍաղաթելյանՌուսաստանը նոր «Կոկոշնիկ» է պատրաստում ուկրաինական անօդաչուների դեմ․ հայտնի են հնարավորություններըԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնինԲրիտանիան Ուկրաինային կփոխանցի ավելի քան 1000 անօդաչու«Աստված մեզ փրկի նման ընկերներից»․ Տուսկը արձագանքել է Թրամփի՝ Պուտինին ուղղված խոսքերին7 մրցանակ մեկ երեկոյում․ Թեյմ Իմփալայի հաղթարշավըՍահմանվել են 2027 թ. ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԹրամփը կրկին քննարկում է Իրանի դեմ հարվածները․ Իսրայելն առաջարկում է նոր ռազմական գործողությունReuters․ Եվրոպան դուրս է մնացել գլխավոր բանակցություններիցՀայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը թևակոխել է կարևոր փուլ․ փոխնախարարԹրամփը հույս ունի եռակողմ հանդիպումից արդյունքներ ստանալՊուտին–Թրամփ–Սի Ծինփին բանակցություններն ավարտվել են․ միջուկային համաձայնագիր չի հայտարարվելԵվրոպան ուզում է Ուկրաինան դարձնել ամենառազմականացված երկիրը․ ՄեմաՓաշինյանը երեք անգամ կգնա Մոսկվա. ԵՄ-ին կիբերհարված․ Թրամփի ու Պուտինի ուղերձները (տեսանյութ) Չինաստանը հեռացրել է ամերիկացի լրագրողին Թրամփ–Պուտին–Սի Ծինփին հանդիպումիցՊուտինը, Թրամփն ու Սին եռակողմ հանդիպմանը կնստեն մեկ սեղանի շուրջԱստված մեզ փրկի Պուտինի պես ընկերներից, Թրամփի շուրջ աղմուկ, Իրանի դեմ՝ նոր ծրագիրՀարավային Կորեայի միջուկային սուզանավերի ծրագրի շուրջ առաջին միջազգային զեկույցն է հրապարակվելԱՄՆ-ը հույս ունի Իրանի միջուկային հարցը լուծել առանց պատերազմի Հաջորդ ամիս նախատեսվում է իմ այցն Ադրբեջան, բայց ոչ Բաքու քաղաք. ՍիմոնյանԱքսորի մասին վեպը՝ հաղթող․ հայտնի են ԱՄՆ գրքի մրցանակակիրներըReuters․ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը բացահայտում է Եվրոպայի ազդեցության պակասըՎան Գոգի նոր ռեկորդը․ մեկ կտավը՝ 190,4 միլիոն դոլարReuters․ հութիների հարվածից վնասվել է Սաուդյան Արաբիայի ներդրումային հիմնադրամի շենքը
Ամենադիտված