Ամուսիններն Իտալիայում 17-րդ դարի ամրոց են գնել 19 հազար եվրոյով
ԱյլԱմերիկյան Կոլորադո նահանգից զույգը դարձել է Իտալիայում 400-ամյա ամրոցի սեփականատեր։ Գնումը զույգին արժեցել է 19 հազար եվրո, հաղորդում է CNN-ը։
Ամուսնության 18 տարիների ընթացքում ամերիկացիները բազմաթիվ անգամ այցելել են Իտալիա։ Ունենալով Եվրոպայում անշարժ գույք գնելու գաղափարը՝ նրանք համացանցում գտել են հանգստյան տան վերածված 17-րդ դարի ամրոցի վաճառքի գովազդ։ Ամրոցը գտնվում է միջնադարյան թուրինյան Էքսիլես գյուղում, որտեղ բնակչությունը 300-ից պակաս է: Զույգը երկար չի մտածել և անմիջապես գործարք է կնքել։
Նոր ձեռք բերված «տան» վերանորոգման համար պահանջվել է վեց ամիս և 94 հազար դոլար: Տունը նախկինում էլ ապրելու համար պիտանի էր, սակայն ամուսինները որոշեցին թարմացնել դրա ջեռուցման համակարգը, նոր խոհանոց կառուցել և փոխել աստիճանները։
Հաղորդվում է, որ ամերիկացիները որոշել են գյուղում նաև տնակ գնել։ Այնուամենայնիվ, նրանցից ժամանակ է պահանջվել՝ ընտելանալու իտալացիների ապրելակերպին։ ԱՄՆ քաղաքացիները դժգոհ են նաև տեղի բյուրոկրատիայից և հարկերից։ Տուրիստական վիզան ամուսիններին թույլ է տալիս Իտալիայում մնալ երեք ամսից ոչ ավելի, սակայն նրանք դեռ չեն պատրաստվում տեղափոխվել Եվրոպա։