Հայ-ռուսական հարաբերությունները շարունակում են կրել դաշնակցային բնույթ. Կոպիրկին
Արտաքին ՔաղաքականՌուսաստանի Դաշնության և Հայաստանի ռազմավարական շահերը սերտաճում են, երկու երկրների հարաբերությունները շարունակում են կրել դաշնակցային բնույթ, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Երևանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ես ելնում եմ այն փաստից, և ոչ միայն ես (դա, բնականաբար, Ռուսաստանի Դաշնության ղեկավարության դիրքորոշումն է), որ մեր հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ ունենալ: Գիտեք, շատ բաներ կան, որ պատմականորեն կապում է մեզ: Ավելորդ է ասել, որ դա կապում է մեր ժողովուրդներին պատմական բազմաթիվ դարերի ընթացքում»,- ասել է Կոպիրկինը:
Նրա խոսքով, երկրներն այսօր ունեն փոխհարաբերությունների շատ լայն գործնական օրակարգ, որը վերաբերում է պետությունների և մարդկանց կյանքի առանցքային ասպեկտներին։