Ռուսաստանն ակնկալում է Փաշինյանի մասնակցությունը Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովին. Կոպիրկին
Արտաքին ՔաղաքականՌուսաստանը ակնկալում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսին Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Հիշեցնեմ, որ այս տարի Հայաստանի հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհուրդը։ Դա ենթադրում է նաև պատվիրակությունների փոխանակում և այցելություններ, մայիսին նախատեսվում է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը Մոսկվայում և, իհարկե, ռուսական կողմն ակնկալում է երկրի ղեկավարի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը»,- ասել է դեսպանը։
Նրա խոսքով, միջպետական հարաբերությունների պրակտիկայում սովորական երևույթ է բարձր մակարդակով փոխայցելությունները, և այդ հարցը եղել է, կա և մնում է օրակարգում։