Հայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ. Պետդեպ
Արտաքին ՔաղաքականՀայաստանն ու Ադրբեջանը զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ աշխատանքը։ Մենք աջակցում ենք երկու երկրի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ նրանք կստորագրեն կայուն խաղաղության պայմանագիր, որը կճանաչի նման ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Կողմերը զգալի առաջընթաց են գրանցել անցած տարվա ընթացքում: Մենք խրախուսում ենք նրանց շարունակել նույն տեմպով` հիմնվելով նախորդ բանակցությունների վրա, և կնքել համաձայնագիրը», - ասել է Միլլերը: