Բայդենը կործանել է Միացյալ Նահանգները, բայց գուցե նա լավ մտադրություններ ուներ. Թրամփ
ԱՄՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կործանել է Միացյալ Նահանգները, բայց գուցե նա բարի մտադրություններ ուներ։ Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։
«Նա կործանեց մեր երկիրը։ Այն, ինչ կատարվում է հարավային սահմանի հետ, աղետ է։ Այն ամենը, ինչ նա անում է, աղետ է, Աֆղանստանից զորքերի դուրսբերումը դարձել է մեր երկրի պատմության ամենաամոթալի պահը։ Կարծում եմ՝ այն, ինչ նա արեց, սարսափելի էր, բայց նա գուցե լավ մտադրություններ ուներ։ Բայց նա ապաշնորհ է»,- ասել է Թրամփը։