Վարչապետի որոշմամբ Վրաստանում ՀՀ դեսպանատանը նոր հաստիք է ստեղծվել
ՔաղաքականՀՀ վարչապետի որոշմամբ, կսահմանվի Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդի օգնականի հաստիք:
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 8-րդ մասը`
1. Սահմանել Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդի օգնականի հաստիք»,- նշված է որոշման մեջ։