15 զինվորի կյանք խլած ողբերգական դեպքից անցել է մեկ տարի
ՀասարակությունՇուրջ մեկ տարի է անցել 15 զինվորի կյանք խլած ողբերգական դեպքից, սակայն այդպես էլ չպարզվեց, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
Հիշեցնենք՝ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված Պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հրդեհ էր բռնկվել և չնայած դեպքի վայրում ծավալվել էին հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կային զոհեր և վիրավորներ: